Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արգելել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մուտքը երկիր, այն բանից հետո, երբ Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  հայտարարեց Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին։ Այս մասին հայտնել է իսրայելական Channel 13-ը։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները որոշել էր վիզա չտրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինցի ներկայացուցիչներին։ Մակրոնը քննադատել էր այս քայլը՝ այն համարելով անընդունելի։

Ֆրանսիայի նախագահը ցանկություն էր հայտնել այցելել Իսրայել, սակայն Նեթանյահուն ասել էր, որ Մակրոնի այցը այնտեղ ողջունելի չի լինի, մինչև նա չվերանայի իր դիրքորոշումը, նշում է հեռուստաալիքը։

177