Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամուրի մարզում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են», - ասել է նա։

Պետրենկոյի խոսքով՝ դեպքի վայր են ուղարկվել փորձառու դատաբժշկական փորձագետներ և գործակալության փորձագետներ՝ ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննությանը օգնելու համար։

Նշենք, որ այսօր առավոտյան իրավապահ մարմինները հայտնել են, որ  Ան-24 ինքնաթիռի կապը կորել է, որից որոշ ժամանակ անց հայտնաբերվել են ինքնաթիռի մնացորդները Տինդայից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ ինքնաթիռի հետ կապի կորստի վայրում։

Բլագովեշչենսկից Տինդա թռչող ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ հինգ երեխա և անձնակազմի վեց անդամ։

 

478