Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պերուի մայրաքաղաք Լիմայում բողոքի ցույցերի և բախումների ֆոնին հայտարարվել է արտակարգ դրություն։

Երկրի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են, որոնք ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցույցերի մասնակիցները հիմնականում երիտասարդներ են, որոնք պահանջում են բարեփոխումներ, սոցիալական արդարություն։

Նոր նախագահ Խոսե Ջերին, որը վերջերս ստանձնել է պաշտոնը Դինա Բոլուարտեի իմփիչմենթի արդյունքում, հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի և պատրաստվում է պահպանել երկրի կայունությունը՝ անհրաժեշտության դեպքում ուժային կառույցների օգնությամբ։

Ցույցերի ընթացքում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և հատուկ տեխնիկա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։ Տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ ոստիկաններ։

Բողոքի ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները պահանջել են դատական պատասխանատվության ենթարկել նախկին պաշտոնյաներին և վերացնել իրավապահ մարմինների անպատժելիությունը։

993