Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 28-ին՝ ժամը 04։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկը իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած բանալին վերցնելու ժամանակ տեղի է ունեցել հոսանքի տատանում, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակ։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
28 Հուլիս, 2025 10:04
120
Վանաձորում 8-ամյա տղային հայտնաբերել են 2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում
19 Հուլիս, 2025 17:40
Հայտարարություն․ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14 Մարտ, 2025 13:57
Ոստիկանությանը լայն հասանելիություն ենք տալիս տեսանկարահանող սարքերին․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
11 Փետրվար, 2025 11:49