Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ զինված ուժերի սերժանտական կազմի 19 զինծառայող անցյալ ամիս Կանզաս նահանգում էր՝ մասնակցելու սերժանտական վերապատրաստումների «Փյունիկ» դասակի 9-րդ ամենամյա ծրագրին Կանզասի ազգային գվարդիայի հետ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Հուլիսի 14-25-ը ՀՀ ԶՈՒ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործեցին իրենց հմտությունները, ծանոթացան ամերիկյան լավագույն փորձին՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։

Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի փորձի փոխանակման այս ամենամյա ծրագիրը, որը միտված է արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորմանը, գերազանց հնարավորություն է՝ ամրապնդելու մեր զինված ուժերի փոխգործակցելիությունը և խորացնելու հայ-ամերիկյան գործընկերությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

189