Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի կրկնության դեպքում Թեհրանի պատասխանը շատ ավելի լայն մասշտաբներ կընդունի։ Այս մասին ասվում է համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ նրա հղած ուղերձում։

«Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հաստատումը և տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաների ոչնչացումը պատասխան էին երրորդ պարտադրված պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի ագրեսիային և հանցագործություններին»,– ասվում է ուղերձում։

Խամենեիի խոսքով՝ Թեհրանի գործողությունները նաև տարածաշրջանում իմպերիալիզմի դեմ պայքարի մաս են, որը Իրանը վարում է սեփական նախաձեռնությամբ։ Նա նախազգուշացրել է, որ ագրեսիայի կրկնության դեպքում այդ պայքարը «շատ ավելի լայն մասշտաբներ կընդունի»։

Նա նշել է, որ Պարսից ծոցում, հատկապես Հորմուզի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունները ցրել են ԱՄՆ-ի անպարտելիության առասպելը։ 

83