Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շիրակի քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողոթյունը կատարել է Գյումրիի Կամոյի փողոցի 42-ամյա բնակիչը: Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 15.25-ին, նա հայտնաբերվեց Գյումրու Գերցենի փողոցի մի տնակում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:

Նա խոստովանեց արարքը, իսկ նրա խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ողջ գողոնը:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

104