Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Աճառյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում։

Պայթյուն–բռնկումից հետո 6 անձ, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը:

306