Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը:

 

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է.

  • 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
  • 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության.
  • 7 դեպք՝ խարդախության.
  • 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու.
  • 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության.
  • 3 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման.
  • 2-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, գրավառուին վնաս պատճառելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու:

Բացահայտվել են նաև սպանության փորձի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքեր։

 

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։

 

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

85