Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու մասին»,- այսօր «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Յուրի Ուշակովը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ այժմ կողմերը ձեռնամուխ են եղել բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին։ «Համաձայնեցվել է նաև հանդիպման անցկացման վայրը, այդ մասին կհայտարարվի որոշ ժամանակ անց»,- հավելել է Ուշակովը։

172