
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 27-ին, 28-ին և 30-ին,
Սայաթ-Նովա փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Գյումրիում՝ հուլիսի 27-ին, 28-ին, 29-ին, 31-ին և օգոստոսի 1-ին,
Հրազդանում՝ հուլիսի 27-ին և 28-ին,
Արարատում՝ հուլիսի 29-ին։