Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter, Toyota և մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: 
 
Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որետղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

402