Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոխ Լոնգ լճի ափին գտնվող Քոուլպորտի զինապահեստը Մեծ Բրիտանիայի ամենապաշտպանված և գաղտնի ռազմական օբյեկտներից է, որտեղ պահվում է Թագավորական նավատորմի միջուկային մարտագլխիկների պաշարը։ Ըստ The Guardian-ի, վերջին 10 տարում օբյեկտում մի քանի անգամ միջադեպեր են տեղի ունեցել 1500 խողովակից բաղկացած ջրատար ցանցի հետ։

Այսպես, խողովակի պայթյուններից մեկի հետևանքով Լոխ Լոնգ լիճ է լցվել ջուր, որը պարունակում էր փոքր քանակությամբ տրիտիում. այն, ի թիվս այլոց, օգտագործվում է միջուկային զենքի ստեղծման ժամանակ, հայտնում է DW-ն։ Ըստ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության, ջրամբարում ռադիոակտիվության մակարդակը ճանաչվել է «շատ ցածր» և սպառնալիք չի ներկայացրել մարդկանց առողջության համար, սակայն մատնանշել է զինվորականների կողմից թույլ տրված բացահայտ սխալները։

209