Օգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործություն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 11 դեպք՝ խարդախության,
- 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 4-ական դեպք՝ բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու,
- 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
- 2-ական դեպք՝ խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- Բացահայտվել են նաև շորթման, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, սառը զենք կրելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության և շորթման դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
12 Օգոստոս, 2025 16:33
177