Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 20-ին Ճապոնիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Այս մասին տեղեկացնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։

 

Կայսր Նարուհիտոն շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։

 

Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։

 

Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի՝ Երեխաներին առնչվող քաղաքականության, ծնելիության նվազեցման միջոցառումների, երիտասարդների կարողությունների զարգացման և գենդերային հավասարության հարցերով պետնախարար Միհարա Ջունկոն, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց։

108