
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Փաշինյանին մեղադրել է արցախցիների արդարացի պահանջներն անտեսելու, նրանց հրատապ խնդիրնեն արդյունավետ լուծել չկարողանալու համար՝ նշելով, որ իր կառավարման տարիներին իրենց հաջողվել էր գտնել փախստականների խնդիրների արդյունավետ լուծման տարբերակը:
Վարչապետն արձագանքել էր՝ նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրականությունից կտրված է։