Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:

 

2025-2026 թվականների որսի կենդանիների, դրնց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/210936/latest

 

Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցողներին ՇՄՆ-ն հորդորում է որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։

 

Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

 

140