Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 

Հիմնադրամից հիշեցնում են, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530 մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40 մ։ 

 

Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։

Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և ուղեանցների երկաթբետոնե հեծանների արտադրություն։ Երկու տեղամասերում արդեն իսկ արտադրությունը սկսվել է, իսկ մեկ տեղամասում կատարվում են արտադրության նախապատրաստական աշխատանքները։ Արտադրական պրոցեսը և արտադրանքի որակը վերահսկվում են տեխնիկական հսկողի կողմից և համապատասխան ստուգափորձերով։

110