
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը իր էջում ծանուցել է ՀԷՑ-ի կարիքների համար էլեկտրոնային ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ձեռքբերման գնումների գնահարցման գործընթացներին մասնակցելու հրավերի մասին:
«ԾԱՆՈՒՑՈՒՄ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման համար:
Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:
Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:
Հասցե՝ Ա. Արմենակյան 127
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռ.՝ 011-59-13-73
Ընկերության ներկայացուցիչ՝ Մերի Ասիլյան»,- գրել է Պետրոսյանը: