Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կա որոշում, որ շատ մոտ ապագայում ունենանք այնպիսի խցեր, որոնք տեսահսկվելու են, որովհետև մենք եկել ենք այն համոզման և նաև միջազգային փորձի ուսումնասիրության, որ ինքնավնասման դեպքերը կանխելու միակ ձևը տեսահսկելն է այն անձանց, որոնք ունեն հակվածություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: 


Գալյանը հավելեց, որ Առողջապահության նախարարության գործընկերների հետ քննարկումներ են ունենում փոփոխություններ կատարելու համար, որպեսզի անդրադառնան տվյալ անձանց պատժի կրման համաչափությանը և եթե հիմքեր կան՝ նմանատիպ անձանց ազատեն պատժի կրումից:


Նախարարն ընդգծեց, որ առաջիկայում համաներում չի նախատեսվում. «Փորձաքննություն ենք իրականացնում Նուբարաշեն ՔԿՀ-ում, որպեսզի վերջնական պատասխան տանք, թե ի վերջո երբ է փակվելու այն, ինչն էլ կնշանակի, որ մենք պետք է ունենանք այլընտրանքային ՔԿՀ»:
 

193