
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» հայտարարությանը:
«Մենք՝ Կառավարության անդամներս, Կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է Կառավարությունը: Սահմանադրական կարգավիճակը Կառավարության անդամների և ղեկավարի, ըստ էության հստակ է, այդ առումով մանիպուլյացիաներ մի՛ արեք»,- ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է՝ «Կառավարությունը ես եմ»՝ դիտարկմանն ի պատասխան, Գալյանն ասել է.
«Ես էլ եմ Կառավարությունն ինչ-որ առումով, մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես Կառավարության անդամ եմ, Կառավարության անդամ են նաև այլ նախարարներ և հավաքական առումով մենք բոլորս, այո՛, Կառավարություն ենք»:
Գալյանը նշել է, որ վարչապետը ուղիղ խոսք չէ, որ ասել է:
«Ես Կառավարության անդամ եմ, մենք ունենք քաղաքական թիմ, որ եկել է իշխանության, մեր խոսքը, միտքը և գործը մեկ պետք է լինի, և վարչապետի ասածը հենց դրա մասին է»,- ասել է նախարարը: