Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր ՀՀ-ն նշում է Փրկարարի օրը, և առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Փրկարար ծառայողներն իրենց գործունեության ընթացքում բազմիցս առիթներ են ունեցել ապացուցելու, որ անձնվիրաբար ծառայում են ՀՀ-ում գտնվող յուրաքանչյուր անձի, եթե կա դրա կարիքը:

Նաև ուզում եմ նշել, որ Փրկարար ծառայության հայեցակարգը ևս պատրաստ է, և դրա ուժով ծառայությունը կշարունակի է՛լ ավելի արդյունավետ կերպով մատուցել ծառայությունը հանրությանը»,- ասաց նախարարը:

Գործադիրի նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միացավ շնորհավորանքին․ «Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում իրենց աշխատանքի համար»,- ասաց նա:

91