Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի նկատմամբ, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի նիստում, գրում է ТАСС-ը։

«Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Սա նաև կարևոր ներդրում է մեր մեծ եվրասիական տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում», - ասել է նա։

10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում Վլադիվոստոկում սեպտեմբերի 3-6-ը։ Արևելյան տնտեսական ֆորումի գլխավոր թեման է՝ «Հեռավոր Արևելք. համագործակցություն խաղաղության և բարգավաճման համար»։ 

147