Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը ցուցադրաբար լքել է սենյակը, որտեղ տեղի էր ունենում «կամավորների կոալիցիայի» հանդիպումը, դրա մեկնարկից 20 րոպե անց։ Ենթադրվում է, որ Ուիթքոֆը կվերադառնա, երբ եվրոպացիները և Զելենսկին զանգահարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Կամավորների կոալիցիայի» Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ այժմ քննարկվում են անվտանգության երաշխիքները, որոնք Արևմուտքը մտադիր է տրամադրել Ուկրաինային խաղաղության համաձայնագրի դեպքում։

Ուիթքոֆից, Մակրոնից և Զելենսկիից բացի, հանդիպմանը մասնակցել են Ֆինլանդիայի և Լեհաստանի նախագահները, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենը։

90