
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիմ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ:
Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ ներկայացնելով Կիմ Արայի Հարությունյանի կենսագրությունը:
Ծնվել է 1993թ. սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2024-2025թթ. - ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,
I-III.2024թ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ,
2022-2024թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ,
I-I.2022թ. - ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմաբ վերահսկողության բաժնի դատախազ,
2020-2022թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ,
2019-2020թթ. - Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ,
2018-2019թթ. - Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ,
2017-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քրեական գործերի թվայնացնող և պատճենահանող:
Կրթություն
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2016 թվականին՝ մագիստրատուրան:
Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է: