Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Փառատոնի շրջանակում անցկացվել են մրցումներ 8 մարզաձևերից՝

անվասայլակով հոկեյ
անվասայլակով բասկետբոլ
սեղանի թենիս
շախմատ
պարածանրամարտ
պարաաթլետիկա՝ երեք մրցաձևով
բոչիա
շոու դաուն

Մրցումները տեղի են ունեցել ՕՀՄ քոլեջում, Արտաշատի քաղաքային ստադիոնում և Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում։
Փառատոնը նպատակ ունի խթանել ներառական սպորտը և հավասար հնարավորությունների ապահովումը բոլորի համար՝ ընդգծելով, որ սպորտը հաղթահարում է սահմանները և միավորում է մարդկանց։

69