Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանում անօրինական բնակվող միգրանտները վերջին օրն ունեն իրենց մնալը օրինականացնելու համար։ Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը հայտնել է, որ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, լրանում է նախագահի հրամանագիրը, որը թույլ էր տալիս երկրում անօրինական դարձած օտարերկրացիներին օրինականացնել իրենց կարգավիճակը։

«Սեպտեմբերի 11-ից վերոնշյալ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք սահմանափակում են որոշակի իրավունքներ, այդ թվում՝ ապագայում Ռուսաստան մուտք գործելը, մինչև նրանց Ռուսաստանից արտաքսումը»,- նշել են գերատեսչությունից։

207