Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: 
 
Հիվանդանոց են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը: 
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմաբ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 
 
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու.-ն է:
 
Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց: 
 
Այս պահին հիվանդանոցում ծառայություն են կատարում ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գոռ Գաբոյանը, կրտսեր պարեկ Գագիկ Սարգսյանը: 

Քրեական և համայնքային ոստիկանները հիվանդանոցի տարածքից Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել մոտ 15 քաղաքացու, ովքեր կասկածվում են կամ վիճաբանությանն ու դանակահարությանը մասնակցություն ունենալու, կամ ականատես լինելու մեջ: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունն ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցներին պարզելու, նրանց և հանցագործության գործիք սուր-կտրող ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի վայրը, որտեղ կան արնանման հետքեր: 

83