Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ-ում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5:1 հաշվով հաղթեց Չինաստանի ներկայացուցչին և դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ:

Հաջորդ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է:

Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Պողոսյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ:

Ինչպես նաև, Գոռ Խաչատրյանը (72 կգ) ժամանակից շուտ հաղթել էր Հոնդուրասի ներկայացուցչին և դուրս եկել 2025 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։

192