
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում հրավիրված ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Նրա խոսքով՝ կան գործընկերներ, որոնք կարծում են, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:
«Գործընկերները գուցե ունեն նաև որոշակի հիմնավորումներ, մասնավորապես՝ ռուսական որոշ հեռուստաալիքներ կամ առանձին խոսնակներ, բանախոսներ այդպիսի տրամաբանություն զարգացնում են, բայց ես այդ տրամաբանությամբ չեմ դիտարկում ՀՀ-ՌԴ հարաբերությունները:
Ես շատ բարձր եմ գնահատում դա: Եվ ես ասում եմ դա մեր բոլոր քննարկումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերներին: ՌԴ նախագահի հետ երկխոսությունը, որը մենք ունենք, շատ բարձր եմ գնահատում, և շատ կարևոր է: Նաև՝ ՌԴ կառավարության խորհրդի նախագահի հետ:
Նրա խոսքով՝ շատ էական է այն անձնական փոխվստահությունը, որ մենք ունենք ՌԴ գործընկերների հետ, միաժամանակ նշեց՝ թե՛ հանրության մեջ, թե՛ քաղաքական շրջանակներում կան քննարկումներ, գործընկերներից շատերը հստակ արտահայտվում են, որոնց համար ունեն հիմնավորումներ: