Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարարությունում Նիդերլանդների ֆինանսների նախարարության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում կազմակերպվել է բյուջետային ծախսերի վերանայման և ծախսային ծրագրերի գնահատման թեմաներով աշխատաժողով:

 

Աշխատաժողովին մասնակեցել են ՀՀ ֆինանսների նախարարության տարբեր վարչությունների և Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի աշխատակիցները:

Բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը ՏՀԶԿ ներկայացուցիչներին ծանոթացրել է ՀՀ պետական բյուջեի ծախսային միջոցառումների առաջնահերթությունների գնահատման գործընթացին:

 

Դանիայից և Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են բյուջետային ծախսերի վերանայման, ինչպես նաև ծախսային ծրագրերի գնահատման վերաբերյալ իրենց երկրների փորձը: ՀՀ մասնագետներին ներկայացվել են նաև բյուջետային գործընթացում հանրային քաղաքականության գնահատման վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության առաջարկությունները:

 

Աշխատաժողովը սույն թվականի փետրվար և հունիս ամիսներին կազմակերպված նմանատիպ հանդիպման ամփոփիչ շարունակությունն էր:

436