Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է երևանցի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաև սպորտի ոլորտում երկար տարիներ ծառայություններ մատուցած գործիչներին։ Այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։ Միայն այս տարի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ Երևանում անցկացրել ենք միջազգային 11 խոշոր մրցաշար, որոնցից հինգն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլաններում»,- նշել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ շարունակաբար զարգացնելով մարզական ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում։

 

633