Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ոռոգման ցանցի հետ կապված մտահոգությունները բարձրաձայնվում էին շատ ավելի վաղ։ Ինքներս մեզ թույլ տվեցինք գնալ, այդ մտահոգությունների արդյունքը տեսնել։ Այն ժամանակ ասում էին՝ այս խողովակը չի աշխատելու, ասում էին՝ աշխատելու է․ տրաքեց։ Նորից, մինչև եկանք հանգեցինք նրան, որ ամբողջ խողովակաշարը բրակ է (խոտան)»,- անդրադառնալով ոռոգման ցանցի աշխատանքներին՝ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ընդգծել, որ այդ աշխատանքներում առկա խնդիրներն իրենց հայտնի էին շատ ավելի վաղ։

Քաղաքապետը նշել է, որ այստեղ երկար-բարակ մտածելու կարիք չկա․ «Այո՛, պետք է խզել, և շտապ։ Եվ այո՛, թող գնան «սև ցուցակ»․ կյանքներս կերան։ Պռոշյան-Պարոնյանն ամբողջ տարին քանդած թողեցին, Ազատությունն էլ ամիսը մի անգամ «ֆանտան» էր անում, որովհետև գնացել էին էժան տարբերակով։ Խզե՛լ պայմանագիրը, հետո հրատապության կարգով կգտնեք նորմալ ընկերություն, որը կգա, կլրացնի այդ հատվածը»,- ասել է նա և հավելել․ «Այդ մարդիկ պիտի պատժվե՞ն, թե՞ չէ»։

140