Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էն որ ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում է՞

1. Նարեկ Կարապետյանը 2013 թվականին ավարտել է ԵՊՀ մագիստրատուրան,ինչու՞ է դիմել զինկոմիսարին 2018-ին զորակոչվելու համար։

(Սովորաբար զորակոչվելու համար չեն դիմում)

2.Այդ ի՞նչ զինգրքույկ էր ներկայացնում զինկոմիսարին դիմումին կից,որի համար մարդիկ սովորաբար ծառայում էին 2 տարի: Եթե առողջական խնդրով ազատվածի, ճիշտ չէ՞ր արդյոք առողջական խնդիրը հավաստող փաստաթուղթը ներկայացնել հիմա։

3. Ի՞նչ հիմքով է մերժել զինկոմիսարը,եթե մինչև 2018 հեղափոխություն ,ապա հասկանալի է,եթե հեղափոխությունից հետո ,ապա առնվազն հիմնավոր պատճառ պետք է լիներ։

4.Ի՞նչ ծննդյան վկայականների մասին է խոսքը,մարդիկ ծնվում են 1 անգամ և վկայականն էլ մեկն է լինում,հատկապես մահկանացուներիս մոտ։

Հ.գ. Մի խոսքով շատ խառն ա մեր Նարեկը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Մամաջանյանը։

1395