Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանին սահմանակից համայնքներում, և կարճ ասած, որտեղ 3 մլն է, կդարձնենք 4 մլն ԼՂ քաղաքացիների հավաստագրերը։ Սա մեր որոշումն է, և այն առաջիկայում դե յուրե կկայացնենք։ Իհարկե, բացի Երևանից, մենք մյուս ծրագրերով էլ, եթե հետևում եք, տեսնում եք, որ ծրագրերը փորձում ենք մաքսիմալ ուղղորդել դեպի մարզեր։ Ընդհանուր առմամբ, դա հանրապետության խնդիրն է՝ Երևան, Երևան, բայց մենք մեր քաղաքականություններով ուզում ենք նաև, որ մարզերն էլ զարգանան։
Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու հարցին։
«Ովքեր ստացել են 3 միլիոնը և շահառու են, այս որոշումից հետո հետադարձով իրենցը կավելացնենք։ Բոլոր դեպքերում հավասարությունը կլինի»,- ասաց վարչապետը։