ԱՄՆ-ն կաջակցի Լիբիայի միասնության վերականգնմանը․ Ռուբիո
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է համագործակցել գործընկերների հետ՝ Լիբիայի միասնության վերականգնմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը Վաշինգտոնում Լիբիայի ազգային բանակի փոխհրամանատար Սադամ Հաֆթարի հետ հանդիպումից հետո։
ԱՄՆ պետքարտուղարը X-ում նշել է, որ ինքը և Հաֆթարը քննարկել են «Լիբիայի զինված ուժերի միավորումը և երկարատև խաղաղության համար պայմանների ստեղծումը»։
«Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Լիբիայի առաջնորդների և միջազգային գործընկերների հետ՝ Լիբիայում խաղաղության, միասնության և բարգավաճման հասնելու համար»,- հավելել է Ռուբիոն։
30 Հունիս, 2026 11:16
73
ԱՄՆ-ն ցանկանում է համաձայնության գալ Իրանի հետ, բայց ոչ ցանկացած գնով․ Ռուբիո
25 Հունիս, 2026 12:30
Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
09 Հունիս, 2026 09:52
ԱՄՆ-ն չի վերացնի Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները հարստացված ուրանի հրաժարվելու դիմաց․ Ռուբիո
04 Հունիս, 2026 11:40