Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
.jpg)
Նախարար Պապիկյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և նորագույն տեխնոլոգիաներով համալրված ճաշարանում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին և ընձեռած հնարավորություններին։
Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև սննդի մատուցման գործընթացին։
.jpg)
Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով։ Կուրսանտների հետ զրույցում նախարարը հարցեր է ուղղել նաև պետության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ծրագրի իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի և քննարկվի։
.jpg)
Այնուհետև նախարարը շարունակել է շրջայցն ակադեմիայի տարածքում, ծանոթացել գրադարան-ակումբի, թանգարանի և հյուրերի ընդունման համար նախատեսված սրահի շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին։