Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ հաղորդել են Fars և IRNA լրատվական գործակալությունները։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ հարվածներ են հասցվել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազայի հրամանատարական կենտրոնին, պահեստամասերի և ռազմական տեխնիկայի պահեստներին, ինչպես նաև վառելիքի բաքերին։

Հայտարարության մեջ նաև պնդվել է, որ հրթիռային հարվածը ոչնչացրել է Քուվեյթի Մինա Աբդուլլահ շրջանում գտնվող ԱՄՆ ռազմական լոգիստիկայի և մատակարարման կենտրոնը։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ Հորդանանում գտնվող Ալ-Ազրաք ավիաբազայի վրա հարձակումների երկրորդ ալիք է սկսվել։

Իր հերթին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլի ավարտի մասին։ Հուլիսի 14-ին տեղի ունեցած գործողության ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, հարվածներ են հասցվել Հորմուզի նեղուցի մոտակայքում և Իրանի ափամերձ տարածքներում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների։

Հրամանատարությունը նշել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նույն օրը վերահաստատել է իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի ծովային շրջափակումը։

104