Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է զայրացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությունից՝ կապված F-35 կործանիչների Թուրքիա հնարավոր տեղափոխման հետ՝ ըստ «Axios»-ի։

Սպիտակ տան աղբյուրի համաձայն՝ ամերիկացի առաջնորդը «զայրացած» էր այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը այս ամսվա սկզբին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեմ է հինգերորդ սերնդի կործանիչների տեղափոխմանը Անկարա։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ Թրամփը կարծում է, որ Նեթանյահուն «իրավունք չունի» միջամտելու։

Հուլիսի սկզբին Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ամերիկյան F-35 կործանիչների գնումը կհանգեցնի ուժերի անհավասարակշռության Մերձավոր Արևելքում։ Նա հավելել է, որ «Թուրքիան ագրեսիվ մտադրություններ ունի»։

«Axios»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն նախկինում հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին խնդրել էր զերծ մնալ Թուրքիա նոր զենքի համակարգեր տեղափոխելուց՝ երկրի ռազմաօդային ուժերը արդիականացնելու համար։

150