Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 5-10-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ։
Օգոստոսի 5-10-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։