Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել վեց ամերիկյան կազմակերպությունների դեմ՝ ի պատասխան «հարկադիր աշխատանքի» մեղադրանքով ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների, հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
Ըստ Չինաստանի նախարարության կայքի՝ հակազդեցության միջոցները վերաբերում են Applied DNA Sciences-ին, Stratum Reservoir-ին, Altana Technologies-ին, Responsible Business Alliance-ին, Verite և Human Rights in China կազմակերպություններին։ Այս որոշումը կայացվել է Արտաքին պատժամիջոցներին հակազդելու ազգային համակարգման մեխանիզմի հաստատմամբ։
ԱՄՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 31-ից արգելում է Չինաստանի ևս 43 ընկերությունների արտադրանքի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ այդ քայլն ուղղված է Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (Չինաստանի հյուսիս-արևմուտք) մարդու իրավունքների պաշտպանությանը։ Արգելքի տակ են հայտնվել հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, մետալուրգիայի և ծովամթերքի վերամշակման ոլորտներում գործող ձեռնարկություններ։