Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն և Իրանը մշակում են փոխըմբռնման հուշագրի նոր տարբերակը, որը կնքվել էր անցյալ տարվա հունիսին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հորմուզի նեղուցում նավագնացությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնում է «The National» պարբերականը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրին։
«ԱՄՆ-ն և Իրանը աշխատում են պայմանավորվածությունների նոր պայմանների շուրջ՝ նպատակ ունենալով արդիականացնել հունիսին կնքված շրջանակային համաձայնագիրը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հորմուզի նեղուցում երթևեկությանը վերաբերող դրույթներին»,- «The National»-ին հայտնել է պակիստանյան աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ կողմերը շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը, իսկ անուղղակի բանակցություններն առաջընթացի փուլում են։ Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակն է «բացել Հորմուզի նեղուցը և ապահովել, որ այն մնա բաց»։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդի դեր է ստանձնել Պակիստանը։ Բացի նրանից՝ միջնորդների թվում են նաև Կատարը և Օմանը։