Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի կողմից Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը վերադարձը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում հարաբերությունների կարգավորմանը. հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ճապոնացի գործընկեր Տոշիմիցու Մոտեգիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Լուծումը պարզ է։ ԱՄՆ-ի կողմից Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը վերադառնալը և ստորագրությունը հարգելը կստեղծի պայմաններ նորմալ կյանքին վերադառնալու համար»,- նրա խոսքերն է մեջբերել Իրանի արտգործնախարարությունը։
Արաղչին նաև Մոտեգիին տեղեկացրել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների վերջին փուլերի մասին և հայտնել է նեղուցով նավերի տարանցման ժամանակավոր երթուղին որոշելու վերաբերյալ խորհրդակցություններում զգալի առաջընթացի մասին։