Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի ԱԳՆ-ն Դավուդ Յայիջին նշանակել է նոր գլխավոր հյուպատոս Կապանում։
«Իրանի Իսլամական Հանրապետության՝ Հայաստանում Կապանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայջին, նախքան իր առաքելության վայր մեկնելը, հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել իր նոր պաշտոնում աշխատանքն առաջ մղելու առաջարկվող ծրագիրը»,- նշված է Արաղչի տելեգրամյան ալիքում։
Նշվում է, որ արտաքին գործերի նախարարը, հաջողություն է մաղթել Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների կարևորությանը՝ բարիդրացական քաղաքականության շրջանակում։
Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական և հյուպատոսական ուղղություններով, հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։