Աֆրոամերիկացին կարող է առաջին անգամ դառնալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը կարող է դառնալ պալատի պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի խոսնակը՝ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Երեքշաբթի օրը ամերիկացիները քվեարկել են Կոնգրեսի նոր կազմի ընտրության համար, որը պետք է աշխատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մնացած երկու տարիների ընթացքում։
Ընտրությունների արդյունքում կբաշխվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 և Սենատի 35 տեղերը։
NBC հեռուստաալիքի կանխատեսմամբ՝ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կստանան 255 տեղ, իսկ հանրապետականները՝ 180։
04 Նոյեմբեր, 2026 13:32
85
Չինաստանը կապի մեջ է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ՝ երկրների ղեկավարների հանդիպման հարցով
04 Նոյեմբեր, 2026 13:00
Ո՞վ ենք մենք՝ գերմանացիներս, որ վերևից նայելով դատապարտենք ԱՄՆ-ին․ Գերմանիայի ԱԳ նախարար
04 Նոյեմբեր, 2026 12:28
Ամերիկացիներն ընտրություններում «ոչ» ասացին պատերազմին․ Ղալիբաֆ
04 Նոյեմբեր, 2026 11:37