Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին:

Այս մասին «Ազատությանը» հայտնել է նախարար Արարատ Միրզոյանը:

«Հանդիպումը կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում»,- ասել է նա:

Հանդիպման օրակարգից, սակայն, նախարարը մանրամասներ չի ներկայացրել:

Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։

Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը սեպտեմբերի սկզբին Բիշքեկում է եղել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Բայրամովը հանդիպումից հետո հայտնել էր, որ այնտեղ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել և առաջիկայում կրկին հանդիպելու են։

Նախօրեին Բաքու էր այցելել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալլենը։ Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ նրա և փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և ԹՐԻՓՓ նախագծի ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում՝ TRIPP զարգացման ընկերության ստեղծումը։

88