Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվող ռազմական գործողությունները հակասում են համընդհանուր շահերին. հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող ռազմական գործողությունները չեն բխում ո՛չ ներգրավված կողմերի, ո՛չ էլ միջազգային հանրության շահերից։ Մենք կոչ ենք անում Իրանին և Միացյալ Նահանգներին՝ դրսևորել ողջախոհություն և զսպվածություն, հնարավորինս շուտ վերադառնալ Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացմանը, վերականգնել բանակցային մեխանիզմը՝ հիմնվելով մինչ օրս ձեռք բերված կոնսենսուսի վրա, և էական խորհրդակցություններ անցկացնել երկու կողմերին հուզող հարցերի շուրջ»,- նշել է Վան Ին սեպտեմբերի 16-ին Պեկինում իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ խիստ անկայուն՝ էական ազդեցություն ունենալով գլոբալ զարգացման վրա։ 

150