Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ժամը 18:00-ին նախագահը նախատեսում է հեռուստաուղերձով դիմել երկրի քաղաքացիներին՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասել է նա։

Ըստ Պեսկովի՝ նման ուղերձով հանդես գալը ընդունված կարգ է։

163