Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները Մուսկատում գտնվող ԱՄՆ դեսպանատանը փակ հանդիպում են ունեցել եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հուսիթներ) պատվիրակության հետ՝ Օմանի իշխանությունների միջնորդությամբ։

Այս մասին հայտնել է «Reuters»-ը՝ վկայակոչելով հինգ տեղեկացված աղբյուրի։

Ամերիկյան կողմը ներկայացրել են Մուսկատում գտնվող դեսպանատան աշխատակիցները։ Հութիների պատվիրակության կազմում են եղել շարժման բարձրաստիճան պաշտոնյաներ Մուհամեդ Աբդելսալամը և Աբդելմալիկ ալ-Աջրին։

Ըստ աղբյուրների՝ հուսիթները հաստատել են իրենց հավատարմությունը ԱՄՆ-ի հետ 2025 թվականի մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։ Նրանք նաև վստահեցրել են ամերիկյան կողմին, որ մտադրություն չունեն հարձակվել ամերիկյան, իսրայելական կամ առևտրային նավերի վրա՝ բացառությամբ սաուդյան նավերի։

 

 

83