Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ արևմտյան երկրների վրա հարձակվելու մտադրություն կամ դրա նկատմամբ որևէ հետաքրքրություն չունի։ Սակայն, եթե Եվրոպան, որը պարբերաբար խոսում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմին նախապատրաստվելու մասին, հարձակվի Ռուսաստանի վրա, ապա «դա կլինի բոլորովին այլ պատերազմ, ընդ որում՝ շատ կարճատև»։
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության համաշխարհային փառատոնում։
Նախարարը նշել է, որ առճակատումը Ռուսաստանի ընտրած ուղին չէ. այս մասին հաճախ են խոսում ռուսական ղեկավարությունն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այժմ մենք լսում ենք հենց Եվրամիության ղեկավարության հայտարարությունները մեր երկրի դեմ պատերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին. սա դարձել է ամենատարածված թեման ներկայիս եվրոպական էլիտաների և Բրյուսելում տեղակայված ղեկավարության համար»,- նկատել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։